Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
20.12.2016 | 01:35

...թե դեռ Կարեն Կարապետյանի նշանակումների օրերին խոսակցություն կար, որ, ըստ ամենայնի, ոչ անհայտ մյուս ֆորբսահայ, «Ավրորա» նախագծի հեղինակ, «Գլոբալ հայեր» նախաձեռնության անդամ Ռուբեն Վարդանյանը կդառնա վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական` ոչ դասական, այլ միջազգային, նանոինդուստրիայի և գործարար, ստեղծագործ կապերի առումով:

Ընդ որում` այդ խոսակցությունները կրկին թարմացան վերջերս` Հայ բարեգործական միության 110-ամյակի առիթով Կարեն Կարապետյանի ասուլիսից հետո, որին մասնակցում էր նաև Ռուբեն Վարդանյանը: Այնուհանդերձ, կառավարության մեր աղբյուրները, հարցմանն ի պատասխան, ասացին, որ չի կարող լինել նման բան. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ռուբեն Վարդանյանը խորհրդական դառնա»: Իրենց հերթին էլ մեր աղբյուրները պնդում են` կդառնա, կտեսնեք:

Դիտվել է՝ 7142

Մեկնաբանություններ